Թпւրքիшյում շների ոհմակը հшրձшկվել է տարեց կնոջ վրա. տեսախցիկը ֆիքսել է դшժшն տեսարանը (տեսանյութ)

Թուրքիայի Մուշ նահանգի Վարթոյի շրջանում շների ոհմակի հարձակման հետևանքով 79-ամյա կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Թուրքական Hurrıyet-ի փոխանցմամբ՝ տարեց կինը գյուղի միջով քայլելու ժամանակ տարբեր կողմերից հարձակման է ենթարկվել շների կողմից։ Նրանք պատառոտել են կնոջ հագուստը,  կծոտել ոտքերի և ձեռքերի հատվածում:

Շների հեռանալուց հետո օգնության հասած հարևանները տարեց կնոջը տեղափոխել են հիվանդանոց, վերջինիս վերքերը մշակվել են, կինը ստացել է կատաղության դեմ պատվաստում:

Կիսվել սոց․ ցանցերում