Դուք լսած կա՞ք, որ Իսրայելի պառլամենտը, Ռուսաստանի դուման տեղեկատվություն տարածի, թե Ադրբեջանին ինչ սպառազինություններ է պետք մատակարարել: Չեք գտնի նման ինֆորմացիա: Բա Ֆրանսիայի Սենատն ինչու՞ է աշխարհով մեկ արել, թե Հայաստանին չգիտեմ ինչ համակարգի հրետանի է պետք, եկեք տրամադրենք, որ Ուկրաինայի նախադեպը չկրկնվի: Եւ դա կոչվում է հայ-ֆրանսիական ռազմավարական համագործակցությու՞ն:
