Մեկ ժամ առաջ Պրահայի կենտրոնում՝ Կարլի համալսարանի փիլիսոփայական ֆակուլետետի գլխավոր շենքում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, կան զոհեր եւ վիրավորներ։ Առայժմ պաշտոնական աղբյուրները այլ մանրամասներ չեն հայտնում։ Հայտնի է միայն, որ հարձակվողը չեզոքացված է։
Առայժմ փակվել է ֆակուլտետի մասնաշենքի հարակից ողջ տարածքը՝ Յան Պալախի հրապարակը, ինչպես նաեւ մետրոյի Ստարոմեստսկա կայարանը։
Մասնաշենքի մոտ են փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Ռակուշանն ու Պրահայի քաղաքապետ Սվոբոդան։
Ոստիկանության հատուկ ուժերը ֆակուլետի մասնաշենքի բոլոր սենյակները ստուգում են՝ բացառելու համար հարձակվողի հետ կապ ունեցող այլ մարդկանց գոյությունը։ Ուսանողներն ու դասախոսները արդեն տարհանվել են։
