Վստահ չեմ, որ մենք մինչև վերջ կունենանք այն, ինչի համար բանակցում ենք. Սիմոնյանը՝ ՌԴ-ից զենք ստանալու մասին

«Կարծում եմ այդ հակառուսականություն բառը սխալ է ասված, որովհետև հայ և ռուս ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են, և չի կարելի նման բան ասել: ՀՀ-ում հակառուսական տարամդրություն չկա, կա հակակրանք այն քաղաքականության ու քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են, բայց խնդրում եմ դա չվերածել հակառուսական ֆոնի»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զորւցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե հայ-ռուսական հարաբերությունների հակառուսական ֆոնին նոր ռազմատեխնիկական համաձայնությունների մասին լուրեր են պտտվում:

Հարցին, թե ՀԱՊԿ քարտուղարը ՀՀ-ում է, արդյո՞ք կստորագրվեն այն փաստաթղթերը, որ նա իր հետ բերել է Սիմոնյանը պատասխանեց. «Համնեայնդեպս մենք որևիցե ձևով գործունեությունը տորպեդահարելու նպատակ չունենք, այն պարագայում երբ դա կհակասի ՀՀ շահերին ո՛չ, չեն ստորագրվի, և դրա օրինակները կան»:

Իսկ թե ինչ փուլում են ՌԴ-ից զենքի մատակարարման շուր քննարկումները, Սիմոնյանը մանրամասնեց, որ այդ խոսակցությունները մշտապես եղել են և հիմա էլ ընթացքի մեջ են:

«Վստահ չեմ, որ մենք մինչև վերջ կունենանք այն ինչի համար բանակցում ենք, բայց կապրենք կտեսնենք: Այդ խոսակցությունները մշտապես են եղել, որովհետև մենք գումար ենք փոխանցել: Բարձրաձայն ենք ասել դրա մասին, որ եղել է իրավիճակ, երբ գումարը փոխանցվել է, և զենքին շատ երկար սպասել ենք և դա եղել է մեր համար ամենադժվար ժամանակահատվածում: Տպավորություն կա, որ որոշ գործընկերների թվում է, որ իրենք եթե հաճախ մի բան ասեն, օրինակ ասեն, որ ՀՀ-ն որ ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում այ այդ ժամանակ դա իրականույթուն կդառնա, ոչ դա իրականություն չի դառնա, և ՀՀ ժողովուրդը և նաև ԼՂ ժողովուրդը ամբողջ իրականությունը գիտի»,- նշեց Սիմոնյանը:

Կիսվել սոց․ ցանցերում