ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ կարծիքի է Հաջիևի այն դիտարկմանը, որ սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրից, ասաց, որ կարող են դիտարկել, որովհետև սահամանզատումը ժամանակային առումով շատ ավելի երկար կարող է տևել:
«Իրական խաղաղության գնացող երկիրը որևիցե խոնչնդոտ չի տեսնի նման բաների մեջ: Կարծում եմ, որ, այո, ինչ-որ հարցեր ֆիքսելուց, խաղաղության պայմանագիրը կքնելուց, հասարակություններին խաղաղության բերելուց հետո կարող է և նման գործընթաց լինել, բայց սա իմ անձնական կարծիքն է»,- ասաց նա:
Ըստ Սիմոնյանի՝ կարելի է 3 խաղաղության պայամնագիր կնքել և 3 ժամ հետո հարձակվել մեկը մյուսի վրա, դա քաղաքական կամքի մասին է խոսում, իսկ սահամանզատման և սահմանագծման պրոցեսը կարող է իսկապես երկար տևել. «Այնպես որ, չեմ բացառում, որ նման տարբերակը կարող է ՀՀ-ի համար ընդունելի լինի»:
