Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մեղրիի, Արարատի, Ջերմուկի, Աշոցքի, Անիի, Թալինի, Աբովյանի, Սիսիանի, Սևանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կիսվել սոց․ ցանցերում