Կոնկրետ էս առանձյակը սիգնալների ներքո մազապուրծ եղավ էստեղ, մտածում էի ուղղակի մտքերով ա եղել, չի նկատել, մեկ էլ սա որոշեց նույն մեթոդով անցնի նաև ձախ կողմը, ի դեպ, նման «շտապողների» համար 100 մետր էն կողմ գետնանցում կա, որի վերևում 2 շաբաթ առաջ սրա պեսները վրաերթվեցին:
Մի խոսքով, քանի որ կողքն էի, երբ հերթական անգամ որոշեց սպասողներից իրեն վեր դասի, կապյուշոնից քաշեցի հետ ու նենց բացատրական աշխատանք տարա, որ տեղում լալկված մնաց: Եթե ղեկին լինեի սա դեմս դուրս թռներ, շատ ավելի վատ կվարվեի:
Սա դեռ ամենակենտրոնական Մաշտոցի պողոտան է, 8 հատ անցումով անցա, 6-ի դեպքում 6 կանայք կարմիրի ներքո, մեքենաների տակ մտնելով անցան: 1-ը նկարի միջինը, 2-սը երեխաների հետ, 3-քը 60-ից բարձր տարիքի, անցնելուց հետո ուղղակի կամ կանգնում էին կամ շատ դանդաղ քայլում, այսինքն չէին շտապում, աշխարհը չէին փրկում:
Սրանց վրա միայն օրենքի ընդունումը կազդի:
