Factor TV-ի խմբագրություն է ահազանգել Արցախից բռնի տեղահանված Հայկանուշ Յակոբովնան և տեղեկացրել, որ յոթ երեխաների հետ հայտնվել է դրսում։ Երեխաներից վեցն անչափահաս են, ամենափոքրը երեք տարեկան է։ Հայկանուշն այսօր առավոտյան է Սյունիքի մարզի Խոտ գյուղից երեխաների հետ եկել Երևան։ Սեպտեմբերի 27-ին Արցախից բռնի տեղահանված ընտանիքը շուրջ չորս ամիս ապրել է Սյունիքում՝ վարձակալված բնակարանում, սակայն, ըստ Հայկանուշ Յակոբովնայի, այս ամիսների ընթացքում չի ստացել պետությունից հասանելիք ֆինանասական աջակացությունը։ Վարձակալած տան և կոմունալ ծառայությունների գումարը վճարել չկարողանալու պատճառով ստիպված հանձնել է տունն ու եկել Երևան։ Մոր փոխանցմամբ՝ երեխաներն առավոտից, ինչ հասել են Երևան, անցկացրել են դրսում։ Միայն Factor TV-ի՝ կառավարությանն ահազանգելուց հետո, երեխաներին առաջարկել են սպասել կառավարական շենքի դիմաց ծառայությունն իրականացնող ոստիկանության ավտոմեքենայում։ Հայկանուշ Յակոբովնան չի բացառում, որ այսօր ստիպված լինեն գիշերել դրսում, քանի որ դիմում է գրել ՀՀ կառավարություն, այցելել է միասնական սոցալական ծառայություն, բայց դեռ արձագանքներ չկան։ Factor TV-ն խնդրի մասին տեղեկացրել է աշխատանքի և սոցալական հարցերի նախարարարությանը, գերատեսչությունից հայտնեցին, որ կծանոթանան խնդրին և ընտանիքին հասանելիք աջակցությունը կտրամադրվի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/724692.html?fbclid=IwAR06NoYkhLRyhbf3-xaMiO77BGGXImxpcwPaEtcFCicqvdlCzimqXhzgJQM
© factor.am
