Շիրակի մարզում բուք է․տեսանյութ

Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։
❄️❄️️Մարզի բոլոր տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ բուքն ու ձյան տեղումները շարունակվում են, որոշ հատվածներում տեսանելիությունը մինչև 50 մետր է։
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են, սակայն` դժվարանցանելի։
Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն աշխատում են ողջ թափով, կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և մշակման աշխատանքներ։
Շիրակի մարզ
Կիսվել սոց․ ցանցերում