Ալեքսանդր Լուկաշենկոն Սшնկտ Պետերբпւրգում կմասնակցի ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթաժողովներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան: Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵԱՏՀ) և ԱՊՀ երկրների գագաթաժողովներին:

Միջոցառումները տեղի կունենան դեկտեմբերի 25-ին և 26-ին։

«Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում պետության ղեկավարը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Գագաթնաժողովի օրակարգում ներառված են երկու տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերում են նաև ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման առանցքային ոլորտներին, միջազգային գործունեությանը, մակրոտնտեսական քաղաքականությանը, խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքներին, միության ներքին շուկայում բացառությունների և սահմանափակումների նվազեցմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն:

Կիսվել սոց․ ցանցերում