Կիրկորովին ցանկանում են զրկել Ռпւսшստանի ժողովրդական արտիստի կոչումից

Էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովին ցանկանում են զրկել Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչումից՝ բլոգեր և հեռուստահաղորդավար Անաստասիա Իվլեևայի սկանդալային երեկույթին մասնակցելու համար։ Mash-ը գրում է, որ այս առաջարկով հանդես է եկել Անվտանգության և հակակոռուպցիոն դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը

Նշվում է, որ  Բորոդինը դիմել է ՌԴ մշակույթի նախարարություն՝ խնդրելով Կիրկորովին զրկել ժողովրդական արտիստի կոչումից՝ Իվլեևայի միջոցառմանը բաց հանդերձանքով ներկայանալու համար։ Նա երեկույթի մասնակիցներին մեղադրել է ԼԳԲՏ քարոզչության մեջ

Լենտա.ռու-ն գրում է, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Իվլեևայի միջոցառմանը բոլորովին մերկ է հայտնվել  ռուս ռեփ կատարող Vacio-ն  (իսկական անունը՝ Նիկոլայ Վասիլև), նա ձերբակալվել է 15 օրով։ Նրա նկատմամբ մանր խուլիգանության արձանագրություն է կազմվել։ Բացի այդ, նրան պարտավորեցրել են 200 հազար ռուբլի տուգանք վճարել ԼԳԲՏ քարոզչության համար։

Իվլեևայի երեկույթը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ի գիշերը մոսկովյան «Մութաբոր» ակումբում: Միջոցառման դրես կոդը եղել է՝ նվազագույն հագուստ: Երեկույթին մասնակցել են Ֆիլիպ Կիրկորովը, Լոլիտա Միլյավսկայան, Դիմա Բիլանը, հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը և շոու բիզնեսի այլ աստղեր։ Համացանցում տարածված երեկույթի լուսանկարներն ու տեսանյութերը վրդովվեցրել են շատ ռուսների: Ակտիվիստները դատախազությանը խնդրել են ստուգել միջոցառումը ԼԳԲՏ քարոզչության համար։

Աղբյուր` Panorama.am

։

Կիսվել սոց․ ցանցերում