Լավ լուր ունենք…
Արցախից բռնի տեղահանված այս ընտանիքը բարեհաջող հասել է Բարեկամավան (Նոյեմբերյան համայնք) և հաստատվել իրենց հատկացված տանը, քիչ առաջ ինձ տեղեկացրեց գյուղապետը:
Կարևորն այն է, որ այս 6 երեխաները այլևս փողոցում չեն, ցրտի մեջ չեն, տունը տաք է, ուտելու բան կա, մինչև առաջիկա օրերին այս ընտանիքը կստանա իրեն հասանելիքը:
Երախտիքի և շնորհակալության խոսքեր իմ բոլոր ընկերներին, ովքեր օգնում են: Դեկտեմբերի 28-29-ին գնալու եմ Բարեկամավան և տեղում կկարգավորեմ ամեն բան:
Եթե կան բռնի տեղահանված և կարիքի մեջ ընտանիքներ, ովքեր կցանկանան հաստատվել Բարեկամավանում և օգտվել մեր ծրագրից՝ 1 տարի անվճար տուն, միջինը 500 հազար դրամի աջակցություն և բազմաթիվ այլ օժանդակություններ, այդ թվում՝ իմ աջակցությունը և հարևանությունը, գրեք:
Բարի գիշեր:
