Թпւրքիшն հայտարարել է Դшրդшնելի նեղուցի փակման մասին

Անտառային հրդեհների պատճառով Դարդանելի նեղուցը փակ է Մարմարա ծովի ուղղությամբ նավերի անցման համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter), փոխանցում է ТАСС-ը։

«Չանաքքալե-Քեփեզ շրջանում անտառային հրդեհի պատճառով Դարդանելի նավերի տեղաշարժը հարավ-հյուսիս ուղղությամբ ժամանակավորապես դադարեցվել է։ Նավերի տեղաշարժն իրականացվում է մեկ ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 17-ին Haber Global հեռուստաալիքը, հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտարարեց, որ հանրապետությունը պատրաստ է երաշխավորել ուկրաինական գյուղատնտեսական ապրանքներով բեռնափոխադրումների անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Նշվել է, որ Ուկրաինայից դեռ ոչ մի նավ չի մեկնել։

Մինչ այս Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել էր, որ հուլիսի 1-ից Անկարան ավելի քան 8%-ով կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը։

Կիսվել սոց․ ցանցերում