Բաղադրիչներ
- կարագ — 1 տուփ
- ալյուր — 2-3 բաժակ
- շաքարավազ — ½ բաժակ
- ձվի դեղնուց — 2 հատ
- փխրեցուցիչ — 1 թ/գ
- աղ կիտրոնի — ¼ թ/գ
- Գլազուրի համար`
- ձու — 1 հատ
- շաքարի փոշի — 150 գր
- հյութ կիտրոնի — 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար ալյուրը, փխրեցուցիչն ու կիտրոնի աղը զգուշորեն խառնում ենք: Ստացված խառնուրդին ավելացնում ենք ձվի դեղնուցներն ու կարագի փոքրիկ կտորները:
- Այնուհետև ձեռքերով տրորում ենք` փորձելով ստանալ միասեռ զանգված, որից ստանում ենք երկու խմորագունդ:
- Խմորը 1-2 ժամ պահում ենք սառնարանում, ապա հանում ու բացում ենք մոտ 1 սմ հաստությամբ խմորաշերտ:
- Ֆորմաների օգնությամբ ստանում ենք գեղեցիկ ֆիգուրներ` աստղիկներ, եղևնիներ, տնակներ, մարդուկներ, ձյունիկներ: Թխվածքաբլիթները դասավորում ենք յուղաթղթապատ ու բուսայուղապատ ձևամանի մեջ ու 15 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Երբ թխվածքաբլիթները պատրաստ են լինում, թողնում ենք, որ սառչեն, ապա զարդարում ենք այսինգով, որի պատրաստմանը կարող եք ծանոթանալ այստեղ: Թխվածքաբլիթները զարդարում ենք ըստ ցանկության:
Տոնական համեղ ու անչափ գեղեցիկ թխվածքաբլիթներ ամանորյա սեղանների համար:
