ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մենք պետք է պшյքшրենք, որ ռпւս զինվпրները դուրս գան Լեռնшյին Ղшրшբաղից. Ստեփան Գրիգորյան

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին: Փորձագետը ամփոփել է անցնող քաղաքական տարին: 2023-ի ամենամեծ կորուստը Լեռնային Ղարաբաղի հայաթափումն էր, իսկ ձեռբերումը այն, որ Հայաստանը վերջապես սկսեց աշխատել այլ անվտանգային համակարգերի հետ: Դրական է նաև պառազինության ոլորտում Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ համագործակցությունը:

Գրիգորյանը խոսել է նաև ռուսական խաղաղապահ զորակազմի Լեռնային Ղարաբաղում մնալու ոչ նպատակահարմարության մասին: Արդյո՞ք պետք է, որ Հայաստանը պահանջի ռուսական խաղաղապահների դուրս գալը Լեռնային Ղարաբաղի տարածքից: Այս հարցին քաղաքագետը հետևյալ պատասխանն է տվել:

«Նրանք պետք է դուրս գան, որպեսզի Արևմուտքը պայքարի, որ այնտեղ բազմազգ խաղաղապահներ լինեն: Այդ դեպքում հեշտ կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հետ վերադառնալ: Այո մենք պետք է պայքարենք, որ ռուս զինվորները դուրս գան Լեռնային Ղարաբաղից: Նրանց այսօրվա գլխավոր ֆունկցիան է` թույլ չտալ, որ հայերը վերադառնան Լեռնային Ղարաբաղ»,- ասել է Գրիգորյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում