Արտակարգ դեպք՝ Երևանում. «Սուրբ Հակոբ» եկեղեցու քահանայի ահազանգով փրկարարները ամրացրել են եկեղեցու գմբեթի մետաղյա ճոպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ֆանարջյան 2 հասցեում գործող «Սուրբ Հակոբ» եկեղեցու քահանա Տեր Շմավոնից, որ «Սուրբ Հակոբ» եկեղեցու գմբեթի զանգի պարանը պոկվել է և կա վտանգ, որ հնարավոր է այն ընկնի, և այն ամրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ անհրաժեշտ է ավտոսանդուղք, ինչից հետո ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատին, որտեղից ժամանել է ավտոսանդուղքը, և փրկարարները ամրացրել են եկեղեցու գմբեթի երկաթյա ճոպանը: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

© https://shamshyan.com/hy/article/2023/12/26/1252747

Կիսվել սոց․ ցանցերում