ԵՄ-Ն 1,5 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Եվրահանձնաժողովը հայտարարել է Ուկրաինային 1,5 միլիարդ եվրո հատկացնելու մասին և քննարկում է Կիևի՝ ԵՄ-ին միանալու ուղին։

Այս մասին X-ի (նախկին Twitter) իր էջում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նա նաև աջակցություն է հայտնել Կիևին ուկրաինական պետության վերականգնման, վերանորոգման և ամրապնդման հարցում։

Նշելով Ուկրաինային լրացուցիչ 1,5 միլիարդ եվրո հատկացնելու մասին՝ Ուրսուլա դոն դեր Լեյենը շեշտել է հետագայում ֆինանսական օգնությունը շարունակելու մտադրության մասին։

Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև ասել է, որ Եվրամիությունը կշարունակի համագործակցել Ուկրաինայի հետ՝ համաշխարհային շուկաներ ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման և տնտեսական աջակցության հարցում։

 

Կիսվել սոց․ ցանցերում