Թադևոս Ավետիսյանն ու Արուսյակ Ջուլհակյանը՝ ԿԿՀ անդամի թեկնածուներին ընտրող մրցութային խորհրդի անդամներ

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում քննարկել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը։

Նիստը վարած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ այդ պաշտոններում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը` պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։

ԱԺ խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Կիսվել սոց․ ցանցերում