ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադгբեջшնի նախագահ Իլհшմ Աлիևը Սանկտ Պետերբուրգում չեն բանակցել․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, թե տեղեկություն չունի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Սանկտ Պետերբուրգում բանակցություններ են վարել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա։

«Նրանք երեկ բանակցություններ չեն վարել, սակայն իրադարձությունները, ինչպիսին է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում, լավ հնարավորություն են ոտքի վրա կարճ շփումների համար», — ընդգծել է Պեսկովը:

Հիշեցնենք՝  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երեկ՝ դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։

Հանդիպումը եղել էր ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն նշել էր, որ քննարկումները եղել են երկկողմ ձեւաչափով։

Կիսվել սոց․ ցանցերում