Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, ընդունել է, որ կաշառակեր է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվնելու դատարանի որոշմանը:

«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է (և նա, ըստ էության, դա ընդունում է)

Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, համաձայնվել է, որ իր նկատմամբ, 3 միլիոն դոլարի կաշառքի գործով, վաղեմություն կիրառվի և իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով։

Դա, իր հերթին, նշանակում է, որ այլևս կարող ենք նաև այս հիմքով պնդել, որ երկրորդ նախագահ Քոչարյանը կաշառակեր է։

Հ.Գ. Եթե Քոչարյանը չընդուներ իր` կաշառք ստացած լինելու փաստը, ապա կարող էր հրաժարվել հայցային վաղեմությունից և դատարանում պայքարել արդարեցման համար, հանրությանն էլ ցույց տար, որ իր նկատմամբ մեղադրանքը անհիմն է»,- գրել է Իոաննիսյանը:

Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել էր որոշումը, որով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվել էր:

Կիսվել սոց․ ցանցերում