ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար՝ Թпւրքիшյում․ կան տասնյակ զпհեր և վիրшվпրներ

Թուրքիայում ավտոմայրուղու վրա խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 11 զոհ և 50-ից ավելի վիրավոր: Այս մասին հայտնել է TRT Haber հեռուստաալիքը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածների թվում երեխաներ կան։

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում շղթայական վթարի հետևանքով զոհվածների թվում զբոսաշրջիկներ, նախնական տվյալներով, չկան: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սաքարիայի մունիցիպալիտետում, որի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ-ն:

«Մեր նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել ուժեղ մառախուղի պատճառով։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 57-ը։ Նախնական տվյալներով՝ նրանց թվում զբոսաշրջիկներ չկան։ Բայց դրանք նախնական տվյալներ են»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղաքապետարանում։

Կիսվել սոց․ ցանցերում