2024 թվականին ականատես կլինենք հանդիպումների վերսկսմանը․ Բшյրшմովը խոսել է Հայաստան-Ադгբեջшն հարաբերությունների մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարվա արդյունքները ամփոփող ասուլիս ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։

Ըստ նրա՝ չնայած վերիջին ամիսներին այդ հարաբերություններում լճացում է նկատվում, բայց 2024 թվականին ականատես կլինենք հանդիպումների վերսկսմանը։

«Մինչև նոյեմբեր մենք երկար ժամանակ չէինք կարողանում Հայաստանից որևէ արձագանք ստանալ խաղաղության առաջարկների վերաբերյալ։ Հայաստանը նույնպես հաստատել է դա։ Այս տարի նույնպես ֆիզիկական հանդիպումներ են անցկացվել»,- ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում