«Բարսելոնան» դժգոհ է Լևանդովսկուց և փորձում է նրա տրանսֆերը վաճառել սաուդյան ակումբի

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» բանակցում է Սաուդյան Արաբիան ներկայացնող ֆուտբոլային միջնորդի հետ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը վաճառելու հարցով, հաղորդում է Sport.es-ը։

Չավիի մարզչական շտաբը դժգոհ է 35-ամյա ֆուտբոլիստի խաղից։ Լևանդովսկու տրանսֆերային արժեքն էլ զգալիորեն նվազել է՝ կազմելով 20 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում նա կատալոնական թիմի հետ մասնակցել է 21 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 9 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Լևանդովսկու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026թ․ հունիս։

Կիսվել սոց․ ցանցերում