Շուրջ 40 կմ գազատար նոր ցանց է անցկացվել Երևանում նորակառույց շենքերի բնակիչների համար. Տիգրան Ավինյան

2023-ին աննախադեպ մեծ ծրագիր ենք իրականացրել «Գազպրոմ», կառուցապատողների ասցիացիա, Երեւանի քաղաքապետարան համագործակցությամբ. Շուրջ 40 կմ գազատար նոր ցանց է անցկացվել նորակառույց շենքերի բնակիչների համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այս հարցը շատ երկար ժամանակ բազմաթիվ քննարկումներ է անցել տարբեր ատյաններում: Այս տարի հիմնովին խնդիրը լուծել ենք:

Շուրջ 12 կմ նոր կոյուղատար ցանց է կառուցվել: Լուծվել է Մուշական թաղամասի կոյուղատար ցանցի տասնամյակներով չլուծված հարցը: Սա նույնպես ռեկորդ է:

Ավագանու որոշմամբ թույլատրվել է 4-րդ կարգի վթարային Արցախի նրբանցքի 10 եւ 10/1 հանրակացարանային շենքերի բնակիչների վերաբնակեցումը: Խոսքը շուրջ 63 ընտանիքի մասին է: Սկսվել է վերաբնակեցման գործընթացը: Արզումանյան 10 եւ 17 ենքերի բնակիչների հարցը նույնպես ընթացքի մեջ է»,- նշեց Ավինյանը:

Կիսվել սոց․ ցանցերում