Ֆրանսիայում Ամանորին կարգուկանոն կապահովի 90 հազար ոստիկան

Նոր տարվա գիշերը Ֆրանսիայի քաղաքների փողոցներում կարգուկանոն ապահովելու համար մոբիլիզացվել է առնվազն 90 հազար ոստիկան ու ժանդարմերիայի սպա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին անվտանգության (ներքին հետախուզության) գլխավոր տնօրինության ղեկավար Սելին Բերտոնը։

«Մենք օգտագործում ենք մեծ թվով շարժական ստորաբաժանումներ ամբողջ հանրապետությունում», – ասել է նա BFMTV հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում:

Վարչության պետի խոսքով՝ իրավապահները կփորձեն չխանգարել Ամանորը դիմավորող քաղաքացիներին։ Այնուամենայնիվ, խստացվելու են ղեկին հարբած վարորդների հայտնաբերմանն ուղղված միջոցառումները։

Իրավապահները ճնշելու են ահաբեկչական հարձակումների և անկարգությունների կազմակերպման ցանկացած փորձ, հատուկ ուշադրություն է դարձվելու մարդկանց մոտ վտանգավոր առարկաների առկայությանը։

Կիսվել սոց․ ցանցերում