«Երբևէ չի ասվել, որ կարմիր գծեր չպետք է լինեն: Կարո՞ղ եք ասել՝ Կենտրոնը բեռնաթափման ենթակա՞ է, թե՞ ոչ. ինձ թվում է՝ է, որովհետև տարեցտարի մեզ մոտ անհատական ավտոմեքենաների քանակը էականորեն աճում է, բայց քաղաքը ռեզինից չի, չենք կարող ձգել և այդ բոլոր ավտոմեքենաները տեղավորել մեր քաղաքում: Ուստի պետք է միջոցներ ձեռնարկենք ավտոբուսների քանակը նվազեցնելու համար»,- ի պատասխան կարմիր գծերի վերաբերյալլրագրողի հարցի ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը և նշեց, թե ինչ են անում այս ուղղությամբ:
Անդրադառնալով փետրվարից հանրային տրանսպորտի թանկացման վերաբերյալ հարցին՝ Տիգրանն Ավինյանն ասաց. «Ես թանկացում չէի կոչի, որովհետև առաջարկված նախագիծը պրոդուկտային տարբերություն է տալիս, և այնտեղ կան պրոդուկտներ, որոնք, այսպես ասած, նույն գինն են գալիս, ինչ հիմիկվա տրանսպորտի գինն է և նույնիսկ մի փոքր ավելի էժան, բայց դա վերաբերում է ավելի երկարաժամկետ տոմս առնելուն: Մեկանգամյա տոմս չի գնելու հաճախակի օգտվողը»:
