ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ափերին հարվածած հզոր ալիքների հարվածից ութ մարդ է տուժել, հայտնում է տեղի հրշեջ-փրկարարական ծառայությունը։
Վենտուրա քաղաքում մարդիկ անտեսել են իշխանությունների տարհանման հրամանները և հավաքվել են ափին՝ հետևելու աղետին։
Հզոր ալիքի հարվածի հետևանքով ութ մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Բնակիչներին կոչ է արվել խուսափել ափամերձ տարածքներից։
X սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է ալիքը հարվածում փախուստի դիմողների խմբին՝ տապալելով նրանցից մի քանիսին:
