Այսօր շատ կարևոր օր էր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար, քանի որ անասնաբուծության ոլորտում ստորագրել ենք մի շարք ներդրումային ծրագրերի պայմանագրեր։
Պայմանագրեր ենք ստորագրել
«Բռոլեր» ՍՊԸ-ի (թռչնաբուծություն, շուրջ 9,9 մլրդ դրամ ներդրումների ծավալ), «Ֆուդ Սիթի» ՍՊԸ-ի (խոզաբուծություն, շուրջ 7,3 մլրդ դրամ),
«Դիլի» ՍՊԸ-ի (տավարաբուծություն, ներդրումների ծավալը՝ շուրջ 3,5 մլրդ դրամ) և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի (թռչնաբուծություն, շուրջ 2,7 մլրդ դրամ) հետ:
Վստահ եմ, որ ներդրումային այս խոշոր ծրագրերը մեծապես կնպաստեն անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացմանը:
