Վրաստանն ու Ադгբեջшնը համաձայնեցրել են սшհմшնի 70 տոկոսը. Սամխարաձե

Թբիլիսին և Բաքուն համաձայնեցրել են ադրբեջանա-վրացական սահմանի 70 տոկոսը: Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն:

«Աշխատանքներ են տարվում մնացած 30%-ի շուրջ համաձայնության գալու ուղղությամբ։ Բայց սահմանազատման գործընթացն այնպիսին է, որ սահմանազատման պայմանագիրը չի ստորագրվում, քանի դեռ սահմանի 100 տոկոսը չի համաձայնեցվել»,-ասել է նա։

Սամխարաձեն չի նշել, թե երբ կավարտվի այդ գործընթացը, թեև դրական ակնկալիքներ ունեն՝ ելնելով բարեկամ և ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ ունեցած կապերից։

Կիսվել սոց․ ցանցերում