Նյու Յորքի Ռուզվելտ կղզու բնակիչները հայտնել են պայթյունների ձայների մասին, գրում են տեղական լրատվամիջոցները։
Հրապարակումների համաձայն՝ մոտավորապես ժամը 5:45-ին քաղաքաբնակները զգացել են «երեք ցնցումներ»: Ոմանք ասել են, որ պայթյունի նման ձայներ են լսել:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են Նյու Յորքի հրշեջ վարչությունից, վաղ առավոտյան ահազանգ են ստացել «շենքի ցնցումների և պայթյունի մասին»։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել գլխավոր փողոցի 580 հասցեում՝ Ռուզվելտ կղզու կամրջից հարավ:
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել փրկարար ջոկատները։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
«Միջադեպը վերահսկվել է ժամը 07:08-ից: Պայթյունների և ցնցումների մասին հաղորդագրությունների պատճառը չի բացահայտվել»,- հավելել են վարչությունից:
Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքը չի բացահայտել ահաբեկչական սպառնալիք։ Պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, թե արդյոք կա ահաբեկչական վտանգ, ոստիկանության քաղաքային վարչությունը պատասխանել է.
«Մոտավորապես ժամը 5.45-ին ոստիկանությունը 911 ահազանգ է ստացել գլխավոր փողոցի և գետի ճանապարհի խաչմերուկի հատվածում պայթյունի մասին։ Ոստիկանության աշխատակիցները ծանուցվել են։ Տեղական հոսանքազրկումներ կան։ Այս պահին սպառնալիքներ չկան, վտանգավոր նյութեր չկան, հրդեհներ չկան, էլեկտրական լարերի հրդեհներ չկան»։
