Իրանում Գոլզար Շահեդի գերեզմшնատուն տանող ճանապարհին պшյթյունների հետևանքով զпհերի թիվը հասել է 100-ի

Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 103 մարդ, 141-ը՝ վիրավորվել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ։

Ականատեսների վկայությամբ, պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնների պատճառով, սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։ Իրանի իշխանությունները տեղի ունեցածը որակել են` որպես ահաբեկչություն։

Կիսվել սոց․ ցանցերում