Այս пղբերգпւթյունը կհանգեցնի կпշտ պատասխանի. Իրանի հոգևոր առաջնորդը՝ Քերման քաղաքում տեղի ունեցած պшյթյпւնների մասին

Անմեղների արյունով ներկված ձեռքերն ու ստոր մտքերը, որոնք նրանց (հանցագործներին) հասցրել են այս սխալին, այսուհետև դառնալու են բռնաճնշումների և արդար պատժի թիրախ։

Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, փոխանցում է IRNA-ն:

«Այս ողբերգությունը կհանգեցնի կոշտ պատասխանի»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Իրանում պայթյուններ էին որոտացել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, 200-ը՝ վիրավորվել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունը ցավակցական հեռագրեր են հղել տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Կիսվել սոց․ ցանցերում