Իտալիայի վարչապետը խոսել է Ուկրшինայի հարցով բանակցությունների ճանապարհի մասին

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ասել է, որ Ուկրաինայում կարգավորման բանակցությունների ճանապարհը մարտադաշտում հավասարակշռություն պահպանելն է, ինչին, ըստ նրա, նպաստում է Կիևին շարունակական աջակցությունը:

«Ի տարբերություն նրանց, ովքեր ասում են, որ մենք չպետք է զենք ուղարկենք Ուկրաինա, քանի որ դա կհանգեցնի հակամարտության սրման, ես կարծում եմ, որ ճիշտ հակառակն է: Բանակցային ցանկացած սեղանի շուրջ կամ դիվանագիտական ​​լուծման հասնելու միակ հնարավորությունը դաշտում ուժերի միջև հավասարակշռության պահպանումն է»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցության բացակայությունը կհանգեցնի նրան, որ հակամարտությունը կմոտենա Իտալիայի սահմաններին։

Կիսվել սոց․ ցանցերում