Վազգեն Թևանյանը կմասնակցի Զագրեբի մրցաշարին

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) կմասնակցի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Zagreb Open միջազգային մրցաշարին, հաղորդում է UWW-ի մամուլի ծառայությունը։

65 կգ քաշայինների պայքարին կմասնակցի ազատ ոճի 23 ըմբիշ։ Թևանյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է այս մրցաշարում։

Հունվարի 10-15-ին կայանալիք մրցումներին մեդալների համար կպայքարի 550 ըմբիշ։

Վազգեն Թևանյանը Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած 2023թ․ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դառնալու շնորհիվ։

Կիսվել սոց․ ցանցերում