Կործանվել է ամերիկյան գերձայնային ռմբшկпծիչը

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ B-1 Lancer ռմբակոծիչը, որը նշանակված էր Հարավային Դակոտայում գտնվող Էլսվորթ ռազմաօդային բազայի համար, վթարի է ենթարկվել վայրէջքի ժամանակ:

Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի՝ բազայում վայրէջք կատարելու փորձի ժամանակ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ «Վթարի պահին նա ուսումնամարզական առաջադրանք էր կատարում։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի չորս անդամ։ Չորսն էլ հաջողությամբ դուրս են նետվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաձայն օդերևութաբանական ավտոմատ սարքավորումների, որոնք գրանցում են օդակայանի եղանակային պայմանները, վթարի պահին եղել է վատ տեսանելիություն, ցածր ամպամածություն և զրոյից ցածր ջերմաստիճան:

Կիսվել սոց․ ցանցերում