Ռուբեն Ռուբինյանն ու Լուիս Բոնոյին անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջшնի միջև խաղաղության գործընթացին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 9-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին:

Կիսվել սոց․ ցանցերում