Ի՞նչ հարցեր են քննարկվել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Բոնոյի՝ Հայաստան այցի ընթացքում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լու Բոնոյի՝ Հայաստան այցը։

«Երևանյան այցի ընթացքում Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լու Բոնոն հանդիպեց ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան ընդլայնվող համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ջանքերը։

Միացյալ Նահանգները կշարունակի իր ամուր աջակցությունն արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու ջանքերին»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում