Տեղի են ունեցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանակումներ․ Արարատ Միրզոյան

Տեղի են ունեցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանակումներ:

Այս մասին այսօր Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները, հունվարի 4-ին փոխանցվել են հայկական կողմի առաջարկները։

«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին առաջարկներում հայկական կողմը բովանդակային առումով տեսնում է և՛ որոշակի հետընթաց որոշ հոդվածներով, և՛ որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղությամբ: Մենք շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա և ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք, վստահ եմ, որ շատ կառուցողական են»,- ասաց նա։

Կիսվել սոց․ ցանցերում