«Մեզ համար շատ կարևոր է ապաշրջափակման գործընթացը և մենք բազմիցս ենք ասել, որ այդ գործընթացն ունի պարամետրեր և սկզբունքներ. այդ սկզբունքներ են երկրների իրավազորությունը, օրենսդրությունը, փոխադարձությունը և հավասարությունը»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Եվ այո այս սկզբունքները պետք է արձանագրվեն համաձայնագրում և որնոց շուրջ ըստ էության եղել է համաձայնություն նախորդ տարվա հուլիսին և դրանից հետո միջանցքային տրամաբանությամբ կրկին խոսելը մեզ համար անընդունելի է: Այս սկզբունքների շրջանակներում իսկապես հնարավոր է նախատեսել, գնացքների, ավտոմեքանաների, քաղաքացիների անցման որոշակի դյուրացումներ, որպեսզի այն վախերը, ռիսկերը որ կան թե՛ ադրբեջանում, թե՛ մեզանում հնարավոր լինի որոշակիորեն կառավարել»,- ասաց Խանդանյանը:
Նա նաև նկատեց՝ ըստ էության կա սկզբունքների շուրջ համաձայնություն. «Մեր ակնկալիքն է, որ ապաշրջափակման սկզբունքների շուրջ Ադրբեջանը կվերահաստատի իր համաձայնությունը և հետո հնարավոր կլինի մասնագիտական աշխատանքային կարգով քննարկել այդ պարամետրերը»:
