2023 թվականին պետությանը և շրջակա միջավայրին 4 միլիարդ 882 միլիոն դրամի վնաս է հասցվել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ  2023 թվականին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անցկացրել է 292 ստուգում՝ պլանավորած 155-ի փոխարեն։

2023 թվականին ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում իրականացվել է 78 ստուգում, ջրային ռեսուրսների ոլորտում՝ 61 ստուգում, որից 18-ը՝ ձկնաբուծարաններում, 9-ը՝ ՓՀԷԿ-երում։

Շինարարության ոլորտում իրականացվել է 34 ստուգում, որից 23-ը Երևան քաղաքում՝ խոշոր շինարարական ընկերություններում, որոնք իրականացնում են մեծ կառուցապատում։

Ընդհանուր կայացվել է 1114 վարչական տույժի որոշում՝ 135 միլիոն դրամի չափով։

Իսկ պետությանը և շրջակա միջավայրին պատճառված ընդհանուր վնասը կազմում է 4 միլիարդ 882 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 500 միլիոն դրամի վնասն արձանագրվել է ոչ մետաղական ընդերքօգատգործման ոլորտում՝ պայմանավորված ապօրինի ընդերօքգտագործման ծավալով։

Կիսվել սոց․ ցանցերում