Ավստրալական հասարակությունում մանրակրկիտ կերպով քննարկվում է ընտանիքների և երեխաների դերը։ Մշակույթների համար իրավասու աշխատուժ ունենալը դարձել է կարևորագույն գործոններից մեկը ապագա բարգավաճման և զարգացող բնակչություն ունենալու համար: Սոց միջավայրը կարող է իր ուրույն դերն ունենալ երեխաների և երիտասարդների օպտիմալ և շարունակական զարգացման գործոնի մեջ, բայց այն, ինչ հաճախ բաց է թողնվում տնտեսական բանավեճում, սոցիալական ազդեցությունն է թողնում ամբողջ համայնքի վրա։ Հարկ է նշել, որ միջավայրը ոչ միայն կրթում է, այլ նաև սովորեցնում վարվեցողության կանոններ, սովորություններ, որոնց միջոցով ձևավորվում է երեխայի անհատականությունը։
Երեխաները ոչ միայն մեր ապագա աշխատուժն են, այլ նաև ապագա առաջնորդները, նորարարներն ու հենց այն ապագան որում ապրելու ենք։ Այն անհատները որոնք կսահմանեն օրենքները և կորոշեն, թե ինչն է ընդունելի և ինչն է արժեքավոր, այլ կերպ ասած՝ նրանք կձևավորեն մշակույթն ու հասարակությունը, որտեղ մենք ապրելու ենք: Երեխաներին կրթելիս պետք է հիշել ոսկե կանոնը, որ մեզ պետք չեն լավ աշխատողներ, այլ պետք են լավ մտածողներ, մարդիկ ովքեր կիսում են մեր արժեքները։ Երեխաների զարգացման, բարեկեցության և սոցիալական հիմնախնդիրները հստակորեն դրսևորվում է զարգացման երկարաժամկետ ուսումնասիրություններում։ Այստեղ հաղորդագրությունը ծնողների և կառավարությունների համար հետևյալն է՝ տալ բավարար աջակցություն բարելավվելու երեխաների նվաճումներն ու արդյունքներն յուրաքանչյուր մակարդակում: Կան նաև ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ առավել անապահով մարդկանց սոցիալական և ֆիզիկական միջավայրի բարելավվումը կարող է շտկվել իրենց ծնողներին տնային ինտենսիվ աջակցությամբ:
Նոբելյան մրցանակակիր տնտեսագետ Ջեյմս Հեքմանը և մյուսները ցույց են տվել, որ ոչինչ ավելի ծախսարդյունավետ չէ, որքան ներդրումը հասարակության մեջ, քանի որ այդպիսի ներդրումներն միջավայրերում բարձրացնում է ապրելակերպի զարգացման կենսամակարդակը։ «Եթե մենք ունենք մեկ դոլար ներդրում կատարելու համար, որտե՞ղ ենք այն օգտագործում լավագույն եկամուտ ստանալու համար: Բոլոր ապացույցները վկայում են, որ հաջողության ամենաբարձր ցուցանիշը, հասարակության համար դա ներդրումն է գիտության մեջ։», — ասաց Հեքմանը Սիդնեյում վերջերս կայացած համաժողովում: Բանավեճի մյուս կողմերը հասարակության համար այս կարևոր ուղիները չճանաչելու ծախսերն են: Արդյունավետ ներդրումներ չանելով երեխաների և երիտասարդների առավելագույն քանակի իրենց ներուժն ապահովելու համար՝ մենք կրճատում ենք արդյունավետ աշխատուժը։ Հասարակությունը պետք է ունենա ընտանիքի կամ երեխայի «ազդեցության գնահատում», որը թույլ կտա գնահատել և չափորոշել ծրագրերի և գործողությունների ազդեցությունը։ Դա այն հնարավոորությունն է, որով երեխաները ու երիտասարդները կարող են իրենց ներուժն ունենալ հասարակության մեջ: Եկեք ազնվորեն մտածենք, թե ինչպիսին կլիներ մեր վարած քաղաքականությունը, հայացքները, պլանները և պրակտիկան, եթե դրանք դիտարկվեին երեխաների ազդեցության գնահատման չափորոշիչների կողմից։
Երեխաները ապագայի հիմքն են
