Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում․ դրական, թե՞ բացասական ազդեցություն

Ավելի հարմար, թե՞ ավելի ապահով
Երեխայի հետ համատեղ քնի շատ դեպքեր կան, որոնցից հիմնականը մայրական հոգնածությունն է։ Գիշերվա կեսին դժվար է երեխային կերակրել, հանել օրորոցից, պահել, հետո նորից երեխային վերադարձնել մահճակալ և մի քանի ժամ անց նորից կրկնել նույնը։  Հետևաբար շատ մայրեր գնահատում են միասին քնելու հարմարավետությունը։  Այս դեպքում ամեն ինչ ավելի հեշտ է, քանի որ անհրաժեշտ է երեխային կրծքով կերակրել կամ նրան շիշ տալ։ Եթե երեխայի հետ միասին եք քնում, ապա  նրա  թեթևակի շարժից  կամ փոքր լացից հետո, մայրը միանգամից կզգա որ երեխան քաղց է զգում։
Բայց երեխայի հետ միասին քնելու անվտանգությունը վիճելի հարց է, քանի որ հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երկրները, որտեղ ծնողները սովորաբար քնում են երեխայի հետ նույն անկողնում, ինչպես օրինակ Ճապոնիան, ունեն  հանկարծակի մահվան սինդրոմի ավելի ցածր ցուցանիշներ։ Նաև ենթադրում են, որ հնարավոր է  շնչահեղձության դեպքեր։
Մյուս կողմից լինում են նաև դեպքեր, երբ ծնողներն իրենց երեխայի համար վտանգ են ներկայացնում, երբ նրա հետ քնում են նույն անկողնում։ Այս հարցի վերաբերյալ Միլուոկիում (ԱՄՆ), երեխայի կողքին մահճակալ դրեցին, մսի դանակ, իսկ վերնագրում գրված էր․
«Ձեր երեխան, ով ձեզ հետ է քնում, կարող է նույնքան վտանգավոր լինել»։
Եթե նույնիսկ այս քարոզարշավը կարող է չափազանցություն թվա, միևնույնն է, կա երկու բան որն անհերքելի է։ Նախ, տարածքի բաշխման հարցն է, որն ապահովում է երեխայի անվտանգությունը ծնողների անկողնում։ Այսպիսով, երեխայի՝ անկողնուց վայր ընկնելու ռիսկը նվազագույնի հասցնելու համար, երեխային կարող եք պարկացնել պատի կողքին կամ ծնողների միջև։ Բացի այդ, շնչահեղձության վտանգը կանխելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ամուր ներքնակ և անկողնային պարագաներ՝ առանց հաստ ծածկերի և շատ փափուկ բարձերի։
Երեխայի հետ չպետք է քնել նույն անկողնում, երբ ծնողներից մեկը՝
1․ընդունում է քնաբեր հաբեր
2․ընդունում է հոգեմետ դեղեր
3․ծխում է
4․գիրացած է
4․անհանգիստ է քնում
5․ալկոհոլ է ընդունում
6․օգտագործում է թմրանյութեր
Նախկինում ծնողների հետ միասին քնելը նույն անկողնում երեխայի համար ոչ հիգենիկ միջավայր էր։ Այսօր միասին քնելու փաստարկները, ինչպես նաև «բնությանը ավելի մոտ» շարքի փաստարկները, դաստիարակության փիլիսոփայության հետևորդներից են։ Նրանք շեշտում են, որ մարդիկ միակ կաթնասուններն են, ովքեր չեն քնում իրենց երեխաների հետ, քանի որ դա պարտադրված  վարք է, որը պայմանավորված է քաղաքակրթության ընթացքով։ Նրանք պնդում են, որ եթե երեխան զգում է ծնողների հոտը և ֆիզիկական մտերմությունը, ապա ավելի լավ և հանգիստ է քնում։ Որոշ ծնողներ ահանգիստ են, որ երեխաները այդպես էլ չեն գնա քնելու իրենց սենյակ: Համոզված եղեք, որ չնայած ամեն երեխա յուրահատուկ է և ունի տարբեր կարիքներ, նրանք բոլորն էլ վերջիվերջո դառնում են ինքնուրույն: Միասին քնելը կարող է լինել անվտանգ և ձեզ ծնող լինելու մի տաք զգացում տալ: Գիտնականների խոսքով՝ փոքր երեխաները պետք է ծնողներից առանձին քնեն և մեջքի վրա: Սակայն շատ ծնողներ հաճախ անտեսում են այս խորհուրդը և  երեխաներին իրենց հետ անկողին են տանում:

 

Կիսվել սոց․ ցանցերում