Թпւրքիшյում հիվանդը հրկիզել է հпգեբուժարանը, հետո հրաժարվել սենյակից դուրս գալ

Թուրքիայում հոգեբուժական հիվանդանոցի հիվանդը հրկիզել է հաստատությունը։ Տեղի լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ 20 հիվանդ տարհանվել է։

27-ամյա հիվանդը այրել է 7 հարկանի մասնավոր հիվանդանոցի 4-րդ հարկի սենյակը, որտեղ գտնվել է։

Անձնակազմի ծանուցմամբ հիվանդանոց են մեկնել մարտական հաշվարկ, առողջապահության և ոստիկանության խմբեր։

Հիվանդը երկար ժամանակ հրաժարվել է սենյակից դուրս գալ, նրան փրկել են հիվանդանոցի անձնակազմի երկարատև ջանքերի արդյունքում։ Հաղորդվում է, որ հիվանդը ձերբակալվել է։

Կիսվել սոց․ ցանցերում