Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են: Քիչ առաջ ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ և այսօր` հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է 2003 թվականի ծնված զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին: Shabat.am-ի տեղեկություններով` զինծառայողը Այնթապ գյուղից էր, երեկ պետք է տուն վերադառնար: Իսկ այսօր ռեստորանային համալիրներից մեկում պետք է տեղի ունենար վերադարձի հավաքույթ:
Ձնահյուսքի տակից հայտնաբերված զինծшռшյողը Այնթապից էր. երեկ պետք է տուն վերադառնար
