Շпյգուն Իրանի պшշտպանության նախարարի հետ տարածաշրջանային անվտանգության և տшրшծքային ամբողջականության հարցեր է քննարկել

Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին տեղեկություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Բանակցությունների ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իրանի գործընկեր Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հետ քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ և փոխադարձ հարգանք հայտնել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։

Կիսվել սոց․ ցանցերում