Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին։ Օրը, ժամը և վայրը լրացուցիչ պետք է համաձայնեցվի։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը: Պետք է նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր»,- մանրամասնել է փոխվարչապետը:
