«Նախ նշեմ, որ յուրաքանչյուր դեպք՝ դժբախտ պատահար ինձ համար անձնական դժբախտություն է և ծանր ցավ: Օգտվելով առիթից ուզում եմ նաև ցավակցել զինծառայողի հարազատներին դժբախտ պատահարի և կորստի համար»:
Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի դիտարկամնը, թե հունվարի 13-ին մարտական դիրքից մշտական տեղակայման վայր գնալու ժամանակ՝ եղանակային վատ պայմանների հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող Բենյամին Մանուչարյանը. «Ուզում եմ հանրությանը ներկայացնենք առ այս պահը պարզաբանված հանգամանքները դեպքի հետ կապված, նաև ծառայողական քննության արդյունքում ձեռք բերված տվյալները»:
Պապիկյնաը նկատեց՝ դրա ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ ծառայողական պատշաճ քննության արդյունքում և միևնույն ժամանակ քննչական գործողութունների արդյունքում ի դերև կգան բոլոր այն խնդիրները որոնք դարձել են պատճառ այս դժբախտ պատահարի:
«Իհարկե խնդիրն ունի երկու կողմ, մեկը՝ դա բնական պայմաններ են: Պիտի նշեմ, որ վերջին 10 օրվա ընթացքում շատ բարդ, երբեմն անտանելի եղանակային պայմաններ են բարձր լեռնային հատվածներում: Այս պահին մենք ունենք 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր, ըստ էության կարելի է ասել փակ, որոնք ամենօրյա ռեժիմով բացվում են, սակայն եղանակային պայմանների բերումով մշտապես փակման ենթակա են բքի և ձնահյուսերի պատճառով: Պիտի նշեմ, որ սրանցից զատ կան նաև դժվար հասանելի ուղղություններ: Նշեմ նաև, որ ուեննք շուրջ մեկ տասնյակի հասնող դիրեքեր, որտեղ բոլոր տիպի եղանակային պայմաններում, անգամ ամառային ամենատաք շրջանում մեքենայով հնարավոր չէ հասնել: Դրանք պայմանավորված են տվյալ դիրքերի աշխարհագրական դիրքով»,- ասաց Պապիկյանը հավելելով. «Շատ կարևոր է նշել, որ մենք գործ ունենք վերջին 3 տարվա ընթացքում ձևավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններ են մեզ հայտնի որպես պոտենցիալ ձնահյուսքերի ուղղություններ, իհարկե մշտապես իրականացվում են պայթեցման աշխատանքներ, բայց ուեննք իրավիճակներ, երբ բնությունը անկանխատեսելի է»:
Անդրադառնալով վերոնշյալ դեպքին Պապիկյանը նկատեց՝ դիպվածի հիմքում կա նաև պատշաճ պարտականությունները կատաելու մեջ թերացումներ, ինչը չի կարող չունենալ պատասխանատուներ:
«Ակնհայտ է, որ գոնե վերադաս հրամանատարության կողմից առկա են այդ օրերի համար գրավոր հանձնարարականներ որևէ տեղաշարժ չիրականացնել:
Այս դեպքի առնչությամբ կարող եմ ասել, որ կա վարկած և այդ վարկածը բավականին հիմնավոր է, որ շատ է եղել արտաքին ճնշումը: Պետք է հորդորեմ նաև քաղաքացիներին, զինծառայողների հարազատներին բոլոր պարագաներում զերծ մնալ ԶՈՒ սպաների նկատմամբ անհարկի պահանջներից: Եղել է այնպես, որ մի խումբ հատուկ տեխնիկայի միջոցով գնացել է ընդառաջ զինծառայողին, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել, որ նրանք մոտենան դիրքին, զինծառայողը եկել է նրանց ընդառաջ և ձնահյուսքի բերումով տեղի է ունեցել այն ինչ տեղի է ունեցել»,- ասաց Պապիկյնաը:
