Ես մի երկրի վարչապետ եմ, որի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության վարչապետ Գեղամ Մանուկյանը ԱԺ–ում հիշեցրեց «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը իմ հայրենիքը» երկտողի մասին։

«Ժողովուրդը չի մոռացել 2020 թվականին գրված՝ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» երկտողը, որը ամբողջ Հայաստանը պատել էր։ Մի բանաստեղծությունն էլ կար․ «Տիգրանի քաղաքի լանջերին հորիզոն է ծփում անսահման, դարեր անց մենք այստեղ ենք նորից, մենք կանգնած ենք հեռվին հանդիման»։ Երբ Ստեփանակերտում այս բանաստեղծությունը կարդում էիք, սեպտեմբեր 27–ին որ հրապարակում էիք, պատկերացնո՞ւմ էիք, որ դա հայրենիքնն է Ձեր, ոնց որ ժամանակին Պապիկյանն ու Ալեն Սիմոնյանն էին Աղդամը իրենց հայրենիքը համարում, թե՞ այն ժամանակ մտածում էիք, որ գալու է մի օր, որ հայրենիք–պետություն գաղափարները հակադրելու եք իրար»։

Վարչապետը պատասխանեց․ «Իմիջայլոց Ձեր նշած երկտողն ու կարգախոսը չի կորցրել իր արդիականությունը՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը», կարծում եմ ժամանակի հետ նաև հիմնավորել է և ապացուցել է իրեն, թեկուզ այն տրամաբանությամբ, որ ՀՀ կառավարությունն ու ժողովորրդն իրենց ընկալումներում և ընկալումների մեջ տեղի ունեցող փոփոխություններում շատ սինխրոնն են, և հայրենիքի ու պետության մասին ամենևինն էլ հայրենիքը պետությանը չի հակադրվում, և երբ փորձում ենք հայրենիքը հակադրել պետությանը, ո՛չ հայրենիք ենք ունենում, ո՛չ էլ պետություն, իսկ հայրենիք ունենում ենք այն ժամանակ, երբ որ հասկանում ենք, որ հայրենիքը պետություն է, հիմա դուք կարող եք ասել՝ նոր հասկացա՞ք, կամ այն ժամանակ չէիք հասկանո՞ւմ, այո՛ «Հայաստանն իմ օջախնն է, ժողովուրդն իմ ընտանիքը», այս բազմաթիվ դրվագներով ճշգրիտ արտահայտվում են և շարունակվում են արտահայտվել մեր հոգեբանության, մտածողության, ապագայի մասին մեր  պատկերացումներում առկա հակասություններն ու հակադրությունները, և ՀՀ–ի պարտքն է առերեսվել այդ հակասությունների ու հակադրությունների հետ, ու կառավարել դրանք, ինչը ՀՀ Կառավարությունը ժողովրդի տված մանդատով անում է»։

Այնուհետև Կառավարության ղեկավարը շարունակեց․ «Ես ձեզ կարող եմ ասել մի բան, որը դուք չեք կարող հերքել՝ ես մի երկրի վարչապետ եմ, որի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է, որի բարձրությունը 4090 մետր է, ո՛չ դուք ո՛չ որևէ ուրիշ մեկը չի կարող դա հերքել, որևէ մեկը կարող է ավելի մեծ զգացումներ ունենալ աշխարհի ամենաբարձր լեռան գագաթի՝ Ջոմոլունգմայի նկատմամբ, որի բարձրությունը 8 848 է, և որևէ մեկին մենք չենք կարող սահմանափակել, բայց ՀՀ Կառավարության իրավազորությունը տարածվում է 4090–ի վրա, դա է մեր ամենաբարձր գագաթը մեր երկրի տարածքում եղած»։

Կիսվել սոց․ ցանցերում