Վարդան Ղուկասյանը նոր կուսակցություն է հիմնում, որը կկոչվի ԴՕԿ

«Ես որոշեցի իմ արած–դրած, իմ ստեղծած կուսակցությունից հրաժարվել ու ստեղծել նորը»-, այս մասին հայտարարեց Վարդան Ղուկասյանը։ «Մենք կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ, եթե մենք ուտենք իշխանության «կուտը» և ներքաշվենք Արտակ Գալստյանի առաջարկած կոնֆլիկտի մեջ, մենք չենք կարող մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին , որովհետև դատական հայց ունեցող կուսակցությունը չի կարող մասնակցել։ Ուստի ես նման որոշում եմ կայացրել։ Նոր կուսակցությունը որոշել եմ անվանել «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն, կարճ` ԴՕԿ»»,-նշեց նա։ Կուսակցության հիմնադիր համագումարը նախատեսված է մարտի 5–ին։

@liveYerevan

Կիսվել սոց․ ցանցերում