ԶՈՒ-ն միջդիրքшյին, մшրտական հենшկետեր տանող ճանապարհները մաքրում է ձյունից

ՀՀ զինված ուժերը հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով սահմանագոտու արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան  հատվածներում այս օրերին իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ։ Հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

Հատուկ տեխնիկայի միջոցով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին։

Ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով։

Կիսվել սոց․ ցանցերում